Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հաստատել է «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի օրենքը

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Ղազախստանի Մաժիլիսը (խորհրդարանի ստորին պալատ) երկրորդ ընթերցմամբ հաստատել է «Արխիվային գործերի և անօրինական բովանդակության տարածման սահմանափակման մասին» օրենքը։ Ըստ էության, այն արգելում է «պեդոֆիլիայի և ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը» և վերցված է «ԼԳԲՏ քարոզչության» մասին ռուսական օրենքից։ Ռուսաստանում նմանատիպ օրենքն արդեն հարյուրավոր ԼԳԲՏ անձանց ստիպել է լքել երկիրը, գրում է Current time-ը։

Օրինագիծը ներկայացվել է «թվային տարածքում երեխաներին և դեռահասներին բացասական բովանդակությունից պաշտպանելու վերաբերյալ հանրային մտահոգության աճին ի պատասխան», փաստաթուղթը ներկայացնելիս ասել է  պատգամավոր Ելնուր Բեյսենբաևը։ Նա նշել է, որ փոփոխություններն արգելում են «պեդոֆիլիայի և ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը հանրային վայրերում» և ազդում են ինը հիմնական օրենքների վրա՝ երեխաների իրավունքների, գովազդի, հաղորդակցության, մշակույթի, կրթության, կինեմատոգրաֆիայի և զանգվածային լրատվամիջոցների մասին։

Փոփոխություններն ընդունվել են միաձայն։ Պատգամավորները նշել են, որ փոփոխությունների նպատակը «հանրային քարոզչության» սահմանափակումն է, այլ ոչ թե ԼԳԲՏ համայնքի իրավունքները վերացնելը։

«Ոչ ոք չի սահմանափակում նրանց անձնական իրավունքները։ Ներկայացված կանոնակարգերը սահմանում են նման տեղեկատվության հանրային տարածման սահմաններ, ինչը համապատասխանում է միջազգային ընդհանուր ընդունված պրակտիկային»,- հայտարարլ է Բեյսենբաևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի