Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառելուց հետո խուզարկել են դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանը 

Լուրեր

09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելուց հետո դատավոր Գիվի Հովհաննիսյանի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանում խուզարկություն է  իրականացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Քրեական վարույթը, որի շրջանակներում խուզարկությունը կատարվել է, հարուցված  է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Գործը, սակայն, չի առնչվում դատավորի գույքային դրությանը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց միայն՝ այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափաման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ դատավորը գործով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ավելին, գործում նրա անունը գրված չէ, այլ նշված է «դատական իշխանության ներկայացուցիչ»։ Իսկ նման ձևակերպման պատճառն այն է, որ դատավորի անունը գործում նշելը կարող է խնդրահարույց լինել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները՝ Գիվի Հովհաննիսյանը և Արամ Գրիգորյանը,  վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն Դատախազությունը նոյեմբերի 4-ին երկու գործերով դատավորներին միջնորդություններ է ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելք կիրառելու մասին՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ Սարգսյանը պատրաստվում է գնալ Հայաստանից և չվերադառնալ։

Նոյեմբերի 4-ին և 5-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել են միջնորդությունները, և մերժվել։ Դատավորներից առաջինը որոշումը կայացրել է Գիվի Հովհաննիսյանը, որին հաջորդել է դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։

Դատարանում արդյունքի չհասնելուց հետո Սերժ Սարգսյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, նոր մեղադրանք ներկայացրել և նրա նկատմամբ բացակայելու արգելքն ընտրել որպես խափանման միջոց։

 

Արաքս Մամուլյան