Ինչու՞ ՀՀԿ-ական պատգամավորները չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
Բոլորը

Ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձած հանրապետական Ալիկ Սարգսյանը հաստատ չի առաջադրվի արտահերթ ընտրություններում․ «Էս ռեյտինգը ես տեսել եմ, հերիք ա»։

Սակայն իր կուսակցությանը նա խորհուրդ կտա անպայման մասնակցել ընտրություններին, թեպետ չէր ուզենա, որ կուսակիցները առաջադրվեին ռեյտինգային ընտրակարգով։ Չի ասում, թե ինչու։

«Կարծում եմ ոչ առաջվա չափ, բայց բնականաբար ձայներ կունենա Հանրապետականը, բավականին շատ կողմնակիցներ ունի էս պահին»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը։

Պատգամավորը նույնպես հոգնել է այս խորհրդարանից եւ ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու այն պետք է շարունակեր իր գործունեությունը, գործող Ազգային Ժողովն օր առաջ պիտի լուծարվի։ Ըստ նրա «եթե մի բան ունի վերնագիր՝ որ ժողովուրդը չի ընդունում, ժողովրդի վստահությունը չի վայելում եւ այլն, իմաստը դրանից հետո՝ շարունակել Ազգային ժողովներում էս հակասությունները, էս տրամադրությունների տարածումը, աշխատանքների մեջ կասկածամտային մթնոլորտ ստեղծելը, ես կարծում եմ դրա իմաստը չկա»։

Պատգամավորը վերջին ամիսներին հաճախ է հակադրվել իր կուսակցության դիրքորոշումներին, սակայն վստահեցնում է, որ ոչ մի նկատողություն չի ստացել, մտադիր էլ չէ դուրս գալ կուսակցությունից։ Նա հարցնում է․ «Դուրս գալով ու՞մ եմ շատ օգնելու, երկրի զարգացմանը, թե դուրս գալով ՀՀԿ-ին վարկաբեկելու տրամադրություն ընդհանրապես չունեմ, առայժմ մնացել եմ, կյանքը ցույց կտա»։

Այսօր էլ համոզված է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ պատգամավորության թեկնածու հանրապետականները անպայման պետք է խոսեն կուսակցության սխալներից։

«Եթե ունեցել ենք սխալներ, պիտի ունենանք էդքան քաջություն, մեր սխալների մասին բարձրաձայնենք, եթե նոր կերպ ենք դատում իրողությունը, նոր կերպ ենք մոտենում էսօրվա ստեղծված իրավիճակին, էդ մասին պիտի անկեղծ ասել, որ ժողովուրդը ընկալի, հասկանա, ընդունի։ Եթե չի ընդունում, վերամբարձ խոսքեր ասելով,  ինչ-որ հայացքներ առաջ բերելով, կարծում եմ արդեն ուշ է»,-վստահեցնում է պատգամավորը։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը նույնպես չի ասի, թե իր կուսակցությունն անսխալական է եղել կառավարման տարիներին, սակայն չի կարծում, թե ամեն ինչ կորած է Հանրապետականի համար։

«Եթե հասարակությունը չգնահատի, դժգոհ լինի վաղվա կառավարության կամ վաղվա ԱԺ գործողություններից, ապա ՀՀԿ-ի ճանապարհը դյուրին կլինի, կամ ավելի կարճ ժամանակ կպահանջվի վերարտադրվելու»,-նկատում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։

Ի տարբերություն Ալիկ Սարգսյանի, որը երեկ կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքին, Հակոբ Հակոբյանը բացակա պատգամավորների մեջ էր, նրա բացատրությունը պարզ է։ Նա ուղիղ է դիմում կառավարությանը․ «Դուք եք կազմակերպել արտահերթ ընտրությունները, դուք եք ուզում փոխել ԸՕ-ն, փոխեք եւ ձեր ուզած ԸՕ-ով գնացեք ընտրությյան»։

Պատգամավորը ռեյտինգային ընտրակարգի կողմնակից է, թեպետ մտադիր չէ առաջադրվել արտահերթ ընտրություններում։

«Ես չեմ առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով եւ որեւէ կուսակցության ցուցակում չեմ լինելու։ Եվ դեռեւս աշխատունակ եմ եւ իմ աշխատանքով կծառայեմ իմ ժողովրդին եւ պետությանը»,-հայտարարում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Ըստ նրա, ռեյտինգային ընտրակարգը մեր ժողովրդին ավելի հարազատ է, որովհետեւ հայերը սիրում են քվեն տալ կոնկրետ դեմքերին, որոնց տեսել են եւ որոնց կարող են պահանջներ ներկայացնել։ Նրանք դեռեւս չեն սովորել քվեն տալ կուսակցությանը։

«Եթե մեր մոտ լիներ համամասնական ընտրություն, Ընտրական օրենսգիրքը ընդունվեր, մարդիկ ձայն կտային Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ձայն չէին տա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ձայն կտային Նիկոլ Փաշինյանին։ «Ծառուկյան» դաշինքի դեպքում միշտ ձայն են տվել Ծառուկյան Գագիկին, ԲՀԿ-ի դեպքում ձայն են տվել Ծառուկյան Գագիկին»,-վերլուծում է Հակոբ Հակոբյանը։

Այսօր պատգամավորը համոզված է, որ եթե իր կուսակցությունը խորհրդարան չմտնի, ողբերգություն չի լինի՝ Հանրապետականը խորհրդարանից դուրս էլ ասելիք կունենա։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։