Վահան Բադասյանը՝ «Սասնա ծռերի» հետ տարաձայնության և «իշխանափոխություն» իրականացնելու ծրագրի մասին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է, որ Արցախում ևս պատրաստվում են գործունեություն ծավալել։

Մամուլը գրել էր, որ կուսակցության գործունեությունն Արցախում կգլխավորի ռազմական-քաղաքական գործիչ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, սակայն, ըստ լուրերի, վերջինս տարաձայնությունների պատճառով հրաժարվել է համագործակցությունից։

Factor.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանը չցանկացավ մեկնաբանել այս լուրերը, ասաց՝ ծրագրի շուրջ են տարաձայնություններ ունեցել, բայց իրենք շարունակում են մնալ ընկերներ։

Բադասյանից նաև տեղեկացանք, որ նա պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել և, իր բառերով ասած, իշխանափոխություն իրականացնել:

«Կուսակցության անունը դեռևս հայտնի չէ, բայց լինելու է ազգային-գաղափարական ուղղվածության։ Կազմում կլինեն նախկին զինվորականներ, մտավորականներ, արցախյան շարժման մասնակիցներ։ Սկզբունքը դրել ենք այն հարցը, թե հնարավոր է Արցախում և Հայաստանում ապրել, թե՝ ոչ։ Մենք ասում ենք, որ հնարավոր է և մարդիկ կարող են հարուստ ապրել և ոչ թե աղքատ, որ արտագաղթեն։ Մենք գիտենք այդ ձևերը, տեսնում ենք տնտեսական այդ ծրագիրը, տեսնում ենք, թե ինչպես կարելի է ապահովել անվտանգությունը։ Վստահաբար ասեմ, որ մենք կարողանալու ենք իշխանափոխություն կատարել մոտ ժամանակներում»,- ասաց նա։

Լիլիթ Շաբոյան