Ֆինն Գերագուսյան. Շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անգլիական «Սանդերլենդի» Մ21 թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրվելու ու անցած ֆուտբոլային ուղու մասին։

«4-5 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել ֆուտբոլով։ Այդ տարիքից հավատում էի, որ ֆուտբոլը դառնալու է կյանքիս անբաժան մասը։ Նույնիսկ մեկ օր առանց գնդակի չէի անցկացնում։ Ընտանիքս վստահ էր, որ ինձ մեծ ապագա է սպասվում։ Հատկապես պապիկս մեծ ներդրում ունի ֆուտբոլիստ դառնալուս հարցում։

Պապս հայ է, նա շատ է ինձ պատմել Հայաստանի և հայկական մշակույթի մասին։ Նա խոսում է հայերեն, հիմա էլ ինձ է սովորեցնում։

Առաջին ակումբս տեղական «Դի Էն Էս Աքադեմին» էր։ «Սանդերլենդին» միացա 12 տարեկանում։ Այնտեղ խաղալու համար հեռացա իմ հարազատ քաղաքից՝ Դարհեմից։ «Սանդերլենդում» ինձ շատ բան են սովորեցրել։

Հիանալի զգացողություն էր, երբ առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական։ Լավ հնարավորություն էր ծանոթանալու հայկական մշակույթին, ձեռք բերելու նոր ընկերներ և աշխատելու նոր մարզիչների հետ։

Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելը մեծ պատասխանատվություն է։ Օրհներգը լսելիս ոգևորվում եմ, սիրտս սկսում է արագ աշխատել։ Երբեմն տղաների հետ հաղորդակցվելը դժվար է, բայց թե՛ նրանք, թե՛ մարզիչները շատ են օգնում ինձ։

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մշտապես աշխատում է, ես դա տեսնում եմ։ Կանեմ հնարավոր ամեն բան` շատ գոլ խփելու և թիմին հաղթանակ պարգևելու համար։

Կցանկանայի խաղալ «Սանդերլենդի» առաջին թիմում։ Պրեմիեր լիգայում խաղալը երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։ Շատ եմ ցանկանում խաղալ նաև Հայաստանի ազգային հավաքականում»,- ՀՖՖ պաշտոնական ալիքի հետ զրույցում ասել է Ֆինն Գերագուսյանը։

18-ամյա Գերագուսյանն այս օրերին Հայաստանի Մ21 հավաքականի կազմում պատրաստվում է Չեռնոգորիայի և Շվեդիայի թիմերի դեմ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027թ․ առաջնության որակավորման փուլի տնային հանդիպումներին։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Չեռնոգորիայի Մ21 հավաքականի դեմ կխաղա նոյեմբերի 14-ին, իսկ Շվեդիայի Մ21 հավաքականի հետ կմրցի նոյեմբերի 18-ին։