Միրզոյանը և Դանիայի Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դանիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման, նոր գործընկերության օրակարգի ստորագրման, վիզաների ազատականացման գործընթացի և երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական կայունությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ընդգծելով այդ գործընկերությունը որակապես նոր հարթություն տեղափոխող՝ առաջիկայում ստորագրվելիք նոր օրակարգի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին, որոնք արտահայտվեցին նաև այս տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։

Արարատ Միրզոյանը և Մարի Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերի և դրանց հաղթահարման հարցում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

Возможно, это изображение стол и текст

Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի դիվերսիֆիկայի ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026 թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել է ՀՀ կառավարարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա անբաժանելի մաս կազմող՝ «TRIPP ուղի» նախագծին, որի կյանքի կոչումը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրին»,- ասված է հաղորդագրությունում։