Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է Զապորոժիեի շրջանի մի քանի դիրքերից նահանջելու մասին

Լուրեր

29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերը հայտնել են Զապորոժիեի շրջանի մի քանի դիրքերից նահանջելու մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարավային պաշտպանական ուժերի մամուլի քարտուղար Վլադիսլավ Վոլոշինը ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է, որ ուկրաինական զորքերը դուրս են բերվել Զապորոժիեի մարզի Նովոուսպենովսկի, Նովոյե, Օխոտնիչյե, Ուսպենովկա և Նովոնիկոլաևկա շրջաններից՝ «զանգվածային հարձակումների, 24 ժամվա ընթացքում ավելի քան 400 հրետանային կրակոցների և ապաստարանների ոչնչացման» պատճառով։

Նա հավելել է, որ «կատաղի մարտեր» են ընթանում հարևան Ռովնոպոլյե, Սլադկոյե, և Յաբլոկո գյուղերի համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր Նովոուսպենովսկոյեի գրավման մասին։ Երեկ ռուսական գերատեսչությունը նաև հայտարարել էր Նովոյե և Սլադկոյե բնակավայրերի նկատմամբ վերահսկողության մասին, որտեղ, ըստ Վոլոշինի, մարտերը շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի