Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր կարևոր էջի սկիզբ է դրվում, քանզի համայնքն այլևս ունի ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար։ Սուրեն Պապիկյանի խոսքով հետհեղափոխական նոր Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու քվեի ազատ իրացման և քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորությունը։ «Ընտրություններում հաղթանակ տանելը ինքնանպատակ չհամարելով՝ մեր քաղաքական ուժի համար սկզբունքային է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումն ու քաղաքական գործընթացներում քաղաքացու հաղթանակը։ Առաջ դեպի հավասար հնարավորությունների Հայաստան»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սևակ Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին կարճ ժամանակահատվածում խիստ պատասխանատու և արգասաբեր գործունեություն ծավալելու համար։

Իր հերթին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս շնորհավորել է նորընտիր քաղաքապետին ու արձանագրել, որ Հրազդանն այլևս ունի ազատ, արդար և մրցակցային պայմաններում ընտրված քաղաքապետ։ Մարզպետը նկատել է, որ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները փոփոխություններ արձանագրելու ու Հրազդանին իր վաղեմի ժպիտը վերադարձնելու ուղղությամբ և հավաստիացրել, որ պատրաստակամ են քաղաքական թիմով նորընտիր քաղաքապետի հետ միասին գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը գեղեցիկ ու գրավիչ մարզկենտրոն ունենալու համար։

Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համախմբված ու համակարգված աշխատանքի միջոցով կհասնեն քաղաքի շենացմանը։