ՀՌՀ-ն տույժ է կիրառել «ՔԻՍՍ ԷՖԷՄ»-ի նկատմամբ

Լուրեր

29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը և որոշել է տույժ կիրառել «ՔԻՍՍ ԷՖԷՄ»-ի նկատմամբ։

Ննիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու հարց՝

1․«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում

(դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

2․«ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում

(սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, միաձայն որոշում է կայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 20 օրով լիցենզիայի գործողության կասեցում։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Ավրորանյուզ»-ի գլխավոր խմբագրի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ ընկերությունը Արարատի մարզում երեք հաճախականություններով 24 ժամ շարունակ փաստացի հեռարձակում չի իրականացրել։

Թեև ընկերությունը պարզաբանել է, որ տեխնիկական խափանման պատճառով հեռարձակումը հնարավոր չի եղել, Հանձնաժողովը գտել է, որ այդ հանգամանքը բավարար հիմք չէ իրավախախտումը չարձանագրելու համար։

Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթները՝ Հանձնաժողովը որոշել է կասեցնել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 20 օրով։

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

Երկրորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 13-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի եթերում  արձանագրվել են «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտումներ։

Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6–10-ն ընկած հաղորդումների ընթացքում մի շարք հաղորդավարներ եթերում հիշատակել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի արտադրանքը՝ օրենքով չսահմանված ժամին։

Ըստ գործող օրենսդրության՝ ալկոհոլային խմիչքների գովազդը և դրանց ֆիրմային անվան հիշատակումները արգելված են, այդ թվում՝ «հովանոցային գովազդի» ձևով՝ որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ:

Հիմք ընդունելով «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՔԻՍՍ ԷՖԷՄ»-ի եթերում հնչած հիշատակումները իրենց բովանդակությամբ կազմում են «հովանոցային գովազդ» և հակասում են օրենքի պահանջներին։

Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։