ՌԴ-ն պատրաստ է զիջել սերբական նավթային ընկերության նկատմամբ վերահսկողությունը

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սերբիայի միակ նավթավերամշակման գործարանի՝ NIS-ի ռուսաստանցի սեփականատերերը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, որը պատժամիջոցներ է կիրառել ընկերության նկատմամբ, տեղեկացրել են, որ պատրաստ են գործարանի վերահսկողությունը զիջել երրորդ կողմին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչի՝ սերբական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գազպրոմնեֆտ»-ը տիրապետում է NIS-ի 44,9% մասնաբաժնին, մինչդեռ «Գազպրոմ»-ը՝ 11,3%-ին (հիմնականում իր կողմից վերահսկվող ընկերության միջոցով)։ Սերբիայի կառավարությունը տիրապետում է 29,9%-ին։

Ջեդովիչ-Հանդանովիչի խոսքով՝ ռուս սեփականատերերն ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակին (OFAC) խնդրում են երկարացնել իրենց գործունեության լիցենզիան, և Սերբիայի կառավարությունն աջակցում է նրանց խնդրանքին:

NIS-ն ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 2025 թվականի հունվարին։ Մի քանի հետաձգումներից հետո դրանք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 8-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի