Ում մեղքով էր պատերազմը․ հեռակա բանավեճ՝ Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Ինչու հնարավոր չեղավ կանխել 44-օրյա պատերազմը․ հինգ տարի անց հեռակա բանավեճ է ծավալվել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ՀՀ-ն 20 տարի հաջորդաբար ղեկավարած Քոչարյանի ու Սարգսյանի՝ Փաշինյանին ուղղված մեղադրանքները որոշ դեպքերում համընկնում են։ Անցյալ ուրբաթ տված հարցազրույցում նախ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մեղադրեց բանակը թուլացնելու համար, իսկ շաբաթ՝ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ պատճառների, նշում է նաև Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, չնայած ավելի վաղ՝ 1998 թվականի մարտի 7-ին, ըստ «Ազատություն» ՌԿ-ի, ինքը՝ Քոչարյանը, նույնպես նման հայտարարություն արել էր։ Ռուսամետ հայացքներով հայտնի Քոչարյանը 2020-ի պատերազմի ցավալի ելքի գլխավոր պատճառներից, այնուհանդերձ, համարում է ՌԴ-ի հետ, իր ձևակերպմամբ՝ հարաբերությունների վատթարացումը։

Իսկ ահա պատերազմի ընթացքում Փաշինյանի մեղքը, ըստ Քոչարյանի, եղել է այն, որ Հայաստանի վարչապետը հրաժարվել է մարտական գործողությունները կանգնեցնել ռուսական սցենարով։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առավել կենտրոնացած էր Փաշինյանի կողմից, իր ձևակերպմամբ՝ բանակցային գործընթացը տապալելու տարբերակի վրա։ Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյանին բանակցային գործընթացի մի տարբերակ են առաջարկել, որը նա մերժել է։ Հետևանքը եղել է պատերազմը։

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո Փաշինյանը շուրջ մեկ տասնյակի հասնող գրառումներ ու տեսանյութեր հրապարակեց՝ լուսաբացից սկսած, իսկ Քոչարյանի դեպքում բավարարվեց մեկ գրառմամբ։ Ընդ որում, Քոչարյանի հարցազրույցին հաջորդած գրառումն ընդհանրական էր՝ ուղղված, թե՛ նրան, թե՛ Սերժ Սարգսյանին։

Նիկոլ Փաշինյանը, որ մինչ պատերազմը խոստացել էր արցախյան խնդիրն այնպես կարգավորել, որ այն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ԼՂ-ի կորստից հետո հայտարարում է, որ միջազգային դերակատարների և հայկական կողմի պատկերացումների միջև ճեղք էր առաջացել՝ խնդիր լուծման առումով։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019-ին համանախագահներից ստացված առաջարկին։ Վարչապետը, որ շուրջ մեկ տարի է՝ նախկին երեք նախագահներին առաջարկում է բանակցային գործընթացի վերաբերյալ բանավիճել իր հետ, այսօր հայտարարեց բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին։

Թե ինչ կփոխի այդ փաստաթղթերի հրապարակումը քաղաքական դաշտում առկա բանավեճում և նախընտրական շրջանում ում օգտին կաշխատի, այս պահին դժվար է ասել։ Բայց այս փաստաթղթերը հրապարակելու որոշումն ինքնին ուշագրավ փաստ է։ Ուրբաթ ԱԳՆ-ից Factor TV-ին, առանց ժամկետների հստակեցման, հայտնել են, որ դրանք հավաքագրման փուլում են, դիտարկվում է հրապարակման նպատակահարմարությունը։

ԱԳՆ-ի այս պատասխանից մեկ օր էլ չանցած Փաշինյանը ֆեյսբուքյան էջում արդեն փաստաթղթերի հրապարակման ժամկետներ է նշում՝ այս տարվա վերջին։ Ստացվում է՝ այս որոշմանն ինչ-որ առումով նպաստել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան