Պուտինը փակուղում է․ նա կարող է հարձակվել մեկ այլ եվրոպական երկրի վրա Ուկրաինայում պատերազմի ընթացքում․ Զելենսկի

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մխրճվել է Ուկրաինայի դեմ իր ռազմական արշավում։ Նա կարող է որոշել ևս մեկ հարձակում սկսել։ The Guardian-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Նրա խոսքով՝ Կրեմլն այժմ հիբրիդային պատերազմ է մղում Եվրոպայի դեմ, նաև փորձարկում է ՆԱՏՕ-ի «կարմիր գծերը»։ Ուկրաինայի նախագահը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է երկրորդ ճակատ բացել մեկ այլ եվրոպական երկրի դեմ՝ նույնիսկ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«Ես հավատում եմ դրան։ Նա կարող է դա անել։ Մենք պետք է մոռանանք եվրոպական ընդհանուր սկեպտիցիզմի մասին, որ Պուտինը նախ ցանկանում է օկուպացնել Ուկրաինան, ապա գնալ այլ տեղ։ Նա կարող է միաժամանակ անել երկուսն էլ»,- հայտարարել է Զելենսկին։

Ըստ նրա՝ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի հիբրիդային հարձակումների աճը կապված է Ռուսաստանի՝ առաջնագծում առաջընթացի բացակայության հետ։

«Պուտինը փակուղում է իրական հաջողության առումով։ Հետևաբար, այս անհաջողությունները կարող են նրան դրդել փնտրել այլ տարածքներ։ Մեզ համար շատ դժվար է, բայց մենք տանն ենք և պաշտպանում ենք մեզ»,- ասել է նա։

Զելենսկին նաև հավելել է, որ Ռուսաստանի ներկայիս ռեժիմին անհրաժեշտ է արտաքին թշնամի՝ երկիրը Պուտինի շուրջ միավորելու համար, ով միշտ Արևմուտքին և Միացյալ Նահանգներին թշնամի է համարել, ուստի Ռուսաստանի հետ բարեկամությունը Միացյալ Նահանգների համար ելք չէ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը պատմել էր, թե ինչպես է Դոնալդ Թրամփին բացատրել, որ Պուտինը խաբում է իրեն ռազմաճակատում ենթադրյալ հաջողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը պարզել է, որ Պուտինը պարծեցել է իր դաշնակիցների մոտ հոկտեմբերի 15-ից առաջ ամբողջ Դոնբասը գրավելու ծրագրերի մասին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը  ցանկանում է ամերիկյան արտադրողներից պատվիրել 27 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կարծում է, որ եվրոպական երկրները կարող են Ուկրաինային տրամադրել իրենց մոտ առկա Patriot համակարգերը։

Նոյեմբերի սկզբին Գերմանիան Ուկրաինային փոխանցել է երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի