Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ ընտրվել է տնային կալանք

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Երեկ ձերբակալված Վաղարշապատ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանն ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահ կառույցը հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ. «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Newday.am-ը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե ՔՊ-ական Համբարձումյանն ընտրություններին զուգահեռ օգնություն է բաժանում։ Ավելի ուշ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել, թե «որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ»։

«Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ Կամրջակից ասացին, որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է, համաձայնեցի»,- գրել էր Համբարձումյանը՝ կից ներկայացնելով, թե ինչ իրեր և առարկաներ է տարվա ընթացքում փոխանցել շահառուներին։

Անուշ Համբարձումյանը Վաղարշապատի ընտրություններին հանձնաժողովի նախագահ էր նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ռոզա Վարդանյան