Հսկայական ալիքներ Տեներիֆեում. կան զոհեր

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեք մարդ Է զոհվել Տեներիֆեում հսկայական ալիքների պատճառով։ Եվս 15 մարդ տուժել է, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։

Կանարյան արշիպելագի ամենամեծ կղզու հարավում գտնվող Էլ Կաբեսո լողափում հայտնաբերվել է մի տղամարդ, որի մարմինը ափ է դուրս բերվել: Փրկարարներն ու բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն։

Հյուսիսում՝ Լա Գուանչա լողափի մոտ, փրկարարական ուղղաթիռը ջրից դուրս է բերել ծովն ընկած տղամարդուն, սակայն հիվանդանոց հասնելուն պես գրանցվել է նրա մահը:

Տեներիֆեի հյուսիսում գտնվող Պուերտո դե լա Կրուս քաղաքում ալիքը ծով է քշել 10 մարդ, հաղորդում է DPA գործակալությունը: Մի կին տեղում մահացել է սրտի կաթվածից, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարական ծառայությունները հանգստացողներին զգուշացնում են ափին ալիքների վտանգի մասին։