«Գասպարին ընդդեմ Հայաստանի». Մարտի 1-ի գործով ևս մեկ քրգործ ՄԻԵԴ-ում է. Վահե Գրիգորյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով ևս մեկ գործ ՄԻԵԴ-ում է:

2008թ․-ի Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։

Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյոք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․

– արդյոք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունը արդար է եղել և արդյոք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․

– արդյոք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։

Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ Դատարանի վերը երկու հարցերն ուղակի հռետորական հարցադրումներ են։

Ժամանակ ունենալու դեպքում ներքևում կնշեմ նաև այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ և այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։

Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով և ինչի միջով է անցել և մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես և նույն գործով դատավորները և ոստիկանները։

Հիշեցնեմ նաև, որ այս գործով անազատության մեջ գտնվելով և դրանից հետո հրապարակած իր հուշերով Վ․ Գասպարին եղել է թերևս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը և դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությամբ նկարագրել է Վարդգեսը։ Եվ թե ինչպես են այս քայքայիչ և ապապետական գաղափարախոսության և բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։

«Այլևս երբեք»-ի նախապայմանը հիշել, վերհիշել և արձանագրելն է։ Այնուհետև՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը։