«Պետք է ուշադրություն դարձնենք ծպտյալ հայերին». հայկական գերեզմանոցի վրա զուգարան կառուցված թուրք քաղաքապետ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիֆ Չիչեքչին, որը միևնույն ժամանակ պետության կողմից կարգված է որպես Արտամետ քաղաքի կառավարիչ (հոգաբարձու), Վանի տեղական ռադիոկայանի եթերից խոսել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանների խնդրի վերաբերյալ. փոխանցում է ermenihaber-ը:

Հանրային զուգարանը կառուցել տված ու նույնիսկ բարձրացած աղմուկից հետո այն ապամոնտաժելուց հրաժարված թուրք պետական կառավարչը կրկին ժխտել է այդ տեղում հին հայկական գերեզմանոց լինելու փաստը:

Լողափի կառուցումից հետո մեզ զրպարտեցին՝ պնդելով, թե լողափի զուգարանը կառուցված է գերեզմանոցի վրա: Ալլահից չվախեցող հիվանդ երևակայություն ունեցող այդ անձինք մեզ զրպարտել են: Այդ լուրերը միանգամայն սուտ են»,- ասել է Չիչեքչին:

Թուրք ազգայնական պաշտոնյան, ով նույնիսկ զուգարանը քանդելու անհրաժեշտության մասին Թուրքիայի մշակույթի նախարարի արած հայտարարությունից հետո հրաժարվեց ապամոնտաժել այն, «գտել է գերեզմանոցի մասին սուտ լուրերի տարածման պատճառը»:

«Այդ ստոր մարդիկ, հայկական գերեզմանոցի մասին սուտը հորինելով, Եվրոպայում մեր դեմ արշավ իրականացրեցին: Այժմ էլ, մեր քուրդ եղբայրներին սադրելով, շարունակում են այդ գործը»,- իր հորինած թեզն է բարձրաձայնել Չիչեքչին:

Իրեն համայնքի մարդ համարող ու մուսուլմանների իրավունքները պաշտպանել փորձող կառավարիչը, շարունակելով միտքը, ասել է. «Մենք ռասիզմին դեմ ենք: Եթե մեկը չափից ավել քրդություն անի, պետք է նրա հիմքը քանդել: Դա նաև թրքություն անելու վրա է տարածվում:

Ծպտյալ հայեր կան: Բոլորը պետք է ուշադրության կենտրոնում պահեն նրանց»,- եզրափակել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017 նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը: