Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդել են դատավորին՝ փոխել նրա խափանման միջոցը

Լուրեր

30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
Բոլորը

Լիազորությունները կասեցված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ղուկասյանին այսօր առավոտյան դարձյալ ՔԿՀ են տեղափոխել՝ չնայած առողջական վատ վիճակին։

«Նախ՝ նրա կալանքն ապօրինի է, բացի այդ, առողջական խնդիրներով պայմանավորված՝ կալանքը պիտի վերացվի։ Զուգահեռ գոյություն ունի նաև այլընտրանքային խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, որը բացառում է կալանքը»,- նշեց Փոստանջյանը։

Նախօրեին Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր, որ կտրուկ վատացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը և վերջինը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետարանում խուզարկություններից հետո նախ՝ ձերբակալվեց, իսկ հոկտեմբերի 21-ին երկու ամսով կալանավորվեց։ Ղուկասյանն ու քաղաքապետարանի այլ աշխատակիցներ մեղադրվում են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Վարդան Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։

 

Արփի Հակոբյան