Բաքվի դատարանում դատախազը Դավիթ Բաբայանին վերաբերող որոշ փաստաթղթեր և ապացույցներ է ներկայացրել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Տուգայ Ռահիմլին ներկայացրել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի վերաբերյալ որոշ փաստաթղթեր և ապացույցներ։ Նշվել է, թե «Դավիթ Բաբայանը 1998 թվականին Հայաստանի կողմից շարունակվող ագրեսիվ պատերազմի ժամանակ միացել է ինքնահռչակ կազմավորման գործունեությանը և մինչև 2023 թվականը զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Սա հաստատվում է ինչպես նրա սեփական ցուցմունքներով, այնպես էլ դատավարության ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերով»։

Մեղադրանքի կողմը Դավիթ Բաբայանին մեղադրել է, իբր, 1998-2023 թվականներին կատարված հանցավոր արարքների մեջ։ Նշվում է, թե չնայած Բաբայանը զենքը ձեռքին անմիջականորեն չի մասնակցել ռազմական գործողություններին, նա, իբր, «անմիջականորեն մասնակցել է հանցավոր կազմակերպության գաղափարախոսության ձևավորմանն ու իրականացմանը, ինչպես նաև ինքնահռչակված կազմավորման քաղաքականությանը։ Նա տեղյակ է եղել հանցավոր կազմակերպության շահերից ելնելով կատարված հանցագործություններին, բայց, չնայած իր կարողություններին, որևէ միջոց չի ձեռնարկել այդ հանցագործությունները կանխելու համար։ Այդպիսով նա անուղղակիորեն մասնակցել է նշված ժամանակահատվածում տեղի ունեցած հանցավոր գործողությունների կատարմանը»։

Ըստ ադրբեջանական մեղադրող կողմի՝ Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի նախադեպի համաձայն՝ «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու պատասխանատվությունը կրում են ոչ միայն նրանք, ովքեր զենք են վերցնում, այլև նրանք, ովքեր այն պլանավորում են, փորձում են օրինականացնել և ներկայացնում են միջազգային հանրությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի