Պատժամիջոցների պատճառով «Լուկօյլ»-ը դադարեցնում է կասպիական հանքավայրերից նավթի մատակարարումը Բաքվի նավահանգիստ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Նոյեմբերին «Լուկօյլ»-ը կդադարեցնի իր կասպիական հանքավայրերից Բաքվի նավահանգիստ հում նավթի առաքումները՝ պատժամիջոցների պատճառով, և վերբեռնումը կսկսի Ռուսաստանի Մախաչկալա նավահանգստով՝ Նովոռոսիյսկով հետագա արտահանման համար, հայտնել են Reuters-ին երկու արդյունաբերական աղբյուրներ, գրում է The Moscow Times-ը։

«Լուկօյլ»-ը դժվարությունների է բախվում միջազգային բիզնեսներում գործունեությունը շարունակելու հարցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հոկտեմբերին պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթային ընկերության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընկերություններին մինչև նոյեմբերի 21-ը ժամանակ է տվել՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի հետ ցանկացած գործարք դադարեցնելու համար։

«Լուկօյլ»-ը նավթ է արդյունահանում Կասպից ծովի երկու ծովային հանքավայրերում՝ «Ֆիլանովսկի»-ում և «Կորչագին»-ում: Այս նավթը նախկինում արտահանվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով՝ BTC Blend որակով: Սակայն, սկսած 2022 թվականից, ընկերությունը ստիպված էր դադարեցնել մատակարարումները խողովակաշարով, որը պատկանում է օտարերկրյա ընկերությունների, այդ թվում՝ բրիտանական BP ընկերությանը: «Լուկօյլ»-ը ստիպված էր փոխարինել այս առաքումներն ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավթավերամշակման գործարաններ առաքումներով:

«Լուկօյլ»-ը նաև իր կասպյան հանքավայրերից նավթ է ուղարկում Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) համակարգ:

Նոյեմբերին «Լուկօյլ»-ը Մախաչկալա կհասցնի մոտ 30,000 տոննա հում նավթ, իսկ հաջորդ ամսվանից Բաքու առաքվող հում նավթի ամբողջ ծավալը՝ մոտ 130,000 տոննա, կուղղորդի ռուսական նավահանգիստ, հայտնում են աղբյուրները։

«Լուկօյլ»-ը չի արձագանքել Reuters-ի  մեկնաբանության հարցմանը։

Ընկերությունը, հում նավթից բացի, Մախաչկալա-Նովոռոսիյսկ երթուղով ամսական տեղափոխվում է նաև մոտ 170,000 տոննա ղազախական նավթ, որն առաքվում է Ակտաու նավահանգստից։ Աղբյուրները նշում են, որ այս երթուղով ղազախական նավթի ծավալը չի ​​նվազի։

«Ակտաուից Մախաչկալա ղազախական նավթ տեղափոխող տանկերային նավերը մեկնում են սովորականի պես»,- ասել է արդյունաբերության աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի