Հայաստանում գործում են ստարտափներ, որոնք մասնագիտացած են արհեստական բանականության ուղղության մեջ. նախարարն ընդունել է «Salesforce»-ի գիտաշխատողին

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը:

«Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որից օգտվում է ավելի քան 150.000 ընկերություն ամբողջ աշխարհում։

Ռիչարդ Սոհերը Երևան է ժամանել «ՖԱՍԹ» հիմնադրամի հրավելով։ Նա մասնագիտացած է արհեստական բանականության ուղղությամբ, այս թեմայով մի քանի բանախոսություններով է հանդես գալու Երևանում։ Նախատեսում է այցելել նաև Պոլիտեխնիկական համալսարան և «Թումո» տեխնոլոգիական կենտրոն։

Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժը` նշելով, որ Հայաստանի բնակչությունը մեծ չէ, բայց հայ մասնագետները յուրահատուկ են բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացման հետ կապված կառավարության տեսլականին։ Նրա խոսքով` այժմ մի իրավիճակ է, երբ մեծ թվով ընկերություններ են հիմնվում, գործում են աքսելերատորներ, «co-working» տարածքներ, իրագործվում են ստարտափ գաղափարներ, և դրանք ֆինանսավորող 3 վենչուրային ընկերություններ են ներկա Հայաստանում։ Սակայն այս ամենը չի համակարգվում։ Նոր կառավարության նպատակն է ստեղծել կոորդինացիա։ Դա չի նշանակում որևէ մեկին բացառիկություն տալ, բայց պետք է կարողանալ համակարգել ոլորտը, սահմանել առաջնահերթություններ, ստեղծել զարգացմանը նպաստող էկոմիջավայր։

Նա նշեց, որ Հայաստանում այժմ գործում են բավական հաջողակ ստարտափներ, որոնք մասնագիտացած են արհեստական բանականության ուղղության մեջ։

Անդրադառնալով հայ մասնագետների ինժեներական և մաթեմատիկական ներուժին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում խնդիր կա կրթական հաստատություններում մասնագիտական գիտելիքներից բացի նաև բիզնես հմտությունների բացը լրացնել։ Երբ դիտարկում ենք Հայաստանում հիմնադրված ստարտափների հաջողակ օրինակները, նկատելի է, որ նրանք հաջողել են, որովհետև իրենց մասնաճյուղն են հիմնել ԱՄՆ-ում, այսինքն` նրանց բիզնեսի կառուցման փորձն ու գիտելիքը Սիլիկոնյան հովտից է գալիս։

Հակոբ Արշակյանը նշեց, որ «Salesforce»-ին գուցե հետաքրքրի հայկական բուհերի` մասնավորապես, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` հաշվի առնելով, որ տաղանդներ փնտրելիս կարևոր է հետազոտության փուլը, ինչի պոտենցիալը Պոլիտեխնիկում կա։

Նախարարի պաշտոնակատարը հյուրին պատմեց նաև «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսի մասին, որը տարածաշրջանում ամենամեծն է, և հրավիրեց նրան եկող տարի մասնակցելու միջոցառմանը։

Ներկայացվեց նաև սարքաշինության ոլորտում հայկական ընկերությունների հաջողությունները։

Հակոբ Արշակյանը հայտնեց, որ եկող տարեսկզբին նախատեսվում է վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ, ինչին ի պատասխան՝ Ռիչարդ Սոհերը նշեց, որ ուրախ կլինեն հյուրընկալել նրան «Salesforece»-ում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կապ պահպանել և Հայաստանի թվային վերափոխումների պլանի վերջնական տարբերակն ունենալուն պես կրկին վերադառնալ համագործակցության շուրջ քննարկումներին։