Լատվիան հետաձգել է կանանց բռնության դեմ պայքարի Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշումը

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լատվիայի խորհրդարանը որոշել է մեկ տարով հետաձգել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ քննարկումները, այն բանից հետո, երբ նախագահն այն վերադարձրեց օրենսդիրներին վերանայման համար, գրում է Euroactiv-ը։

Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու մասին օրինագիծն խորհրդարանն ընդունել էր հոկտեմբերի 31-ին, որի կողմնակիցները պնդում էին, որ կոնվենցիան խախտում է գենդերային նորմերը։

Քվեարկությունը տեղի է ունեցել կանանց գենդերային և ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար նախատեսված պայմանագրի ուժի մեջ մտնելուց երկու տարի անց։ Իրավապաշտպանները և նախագահ Էդգարս Ռինկևիչսը քննադատել էին օրենսդիրների կողմից կոնվենցիայից դուրս գալու նախնական որոշումը։

Երկուշաբթի Ռինկևիչսն օրինագիծը վերադարձրել էր խորհրդարան՝ վերանայման համար, հայտարարության մեջ նշելով, որ այն «հակասական ուղերձ է հղել ինչպես լատվիական հասարակությանը, այնպես էլ Լատվիայի դաշնակիցներին»։ Նա նաև կոչ էր արել, որ Կոնվենցիայից դուրս գալու մասին որոշում կայացնելուց առաջ ընդունել կանանց պաշտպանության մասին ազգային օրենք։

Վարչապետ Էվիկա Սիլինան բարձր է գնահատել խորհրդարանի որոշումը՝ քվեարկությունը մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը հետաձգելու մասին, որը տեղի կունենա հաջորդ տարվա աշնանը երկրում ընտրություններ անցկացնելուց հետո։

Չորեքշաբթի սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա որոշումը անվանել է «ժողովրդավարության, օրենքի գերակայության և կանանց իրավունքների հաղթանակ»։

«Լատվիան հուսալի գործընկեր և դաշնակից է ու շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին»,- հավելել է նա։

Ժողովրդավարության և մարդու իրավունքների վերահսկող Եվրոպայի խորհուրդը նույնպես մտահոգություն էր հայտնել անցյալ ուրբաթ հայտարարության մեջ՝ նշելով, որ Լատվիայի որոշումը «վտանգավոր ուղերձ» է հղել։

Քվեարկության հետաձգումը տեղի է ունեցել երկրում և լատվիական սփյուռքում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով։ Մոտ 5000 մարդ հոկտեմբերի 29-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էր անցկացրել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից դուրս գալու որոշման դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի