Փրկարարներն առևտրի կենտրոնից քաղաքացու են դուրս բերել
Հասարակություն
06.11.2025 | 14:11
Քիչ առաջ ՆԳՆ փրկարարները քաղաքացու են դուրս բերել առևտրի կենտրոնից և տեղափոխել շտապօգնության մեքենա: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Դեռևս պարզ չէ` քաղաքացին բուժհաստատությո՞ւն է տեղափոխվել, թե՞ տեղում առաջին օգնություն է ստացել:
Նշենք, որ 11:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի խոսքով` հրդեհի բռնկման օջախը KFC սննդի կետի տարածքից է: Այն գործում է «Երևան սիթի» սուպերմարկետի շենքի առաջին հարկում: Դեռևս պարզ չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը: Այս հարցի պատասխանը կտան փորձաքննությունները:
Արփի Հակոբյան