ԱՄՆ-ը չեղարկում է ավիաչվերթների 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հրահանգել է 10%-ով կրճատել երկրի 40 խոշորագույն օդանավակայաններից իրականացվող չվերթների թիվը։ Սա պայմանավորված է կառավարության գործունեության դադարեցմամբ՝ շաթդաունով, որը շարունակվում է արդեն 36 օր։ Այս ընթացքում ԱՄՆ կառավարության աշխատակիցների մեծ մասը արձակուրդի է  կամ աշխատում է առանց վարձատրության։ Ներկայում 13,000 օդային երթևեկության կարգավարներ և 50,000 տրանսպորտային անվտանգության աշխատակիցներ աշխատավարձ չեն ստանում, գրում է The Insider-ը։

Դաֆին նշել է, որ ավիափոխադրումների կրճատումներն անհրաժեշտ են անվտանգության համար: Նա չի նշել սահմանափակումների ենթարկված օդանավակայանների անունները, սակայն ենթադրվում է, որ դրանց թվում կլինեն ամենածանրաբեռնվածները՝ Վաշինգտոնը, Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Դալլասը, Չիկագոն և Ատլանտան։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կրճատել մինչև 1800 չվերթ: Դաշնային քաղաքացիական ավիացիոն վարչությունը նախատեսում է սահմանափակումները կիրառել միայն ներքին չվերթների և ոչ թե միջազգային չվերթների վրա: Դաֆին նաև խոստացել է, որ յուրաքանչյուր ուղևոր, ով չեղարկել է իր ճանապարհորդությունը շաթդաունի  ընթացքում, կկարողանա վերադարձնել տոմսի համար ծախսված գումարները։

Ամերիկացի ուղևորները շաթդաունի ազդեցությունը զգացել են սահմանափակումները մտցնելուց առաջ․ օդային երթևեկության կարգավարների պակասի պատճառով տասնյակ հազարավոր չվերթներ են հետաձգվել: Ավիաընկերությունները գնահատում են, որ սա ազդել է 3,2 միլիոն ուղևորի վրա:

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը՝ շաթդաունը, երեկ գերազանցել է տևողության ռեկորդը։ Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառն այն է, որ Սենատը չի կարողացել համաձայնեցնել առողջապահական ապահովագրության նպաստները կրճատող օրինագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է 100 սենատորներից 60-ի ձայնը։

Հանրապետական ​​կուսակցությունը վերին պալատում այդքան ձայն չունի, արդյունքում կառավարությունը, որը չի չկարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ, դադարեցրել է աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի