Անջելինա Ջոլին ուկրաինական Խերսոն է այցելել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին նախօրեին ուկրաինական Խերսոն է այցելել։ Այս մասին հայտնել են ուկրաինական տելեգրամ ալիքները և հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ինքնակառավարման մարմինների աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ջոլիի այցի նպատակը չի նշվում, սակայն, նախնական հաղորդագրությունների համաձայն, նա այցելել է բժշկական հաստատություններ, զրուցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Տելեգրամ ալիքները նաև հրապարակել են դերասանուհու լուսանկարը, որը, հավանաբար, արվել է ապաստարանում։ Ջոլին շփվել է երեխաների հետ խաղասենյակի վերածված նկուղում։

Հրապարակված տեսանյութի համաձայն՝ Խերսոնի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն Անջելինա Ջոլիին քաղաքի հուշամեդալ է նվիրում։

Խերսոն գնալու ճանապարհին դերասանուհին կանգ է առել Նիկոլաևի Զորակոչի և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնում, քանի որ նրա անվտանգության աշխատակցին պատրաստվել են մոբիլիզացնել։

Նշվում է, որ խոսքը Ջոլիին ուղեկցող վարորդի մասին է։ Պարզվել է, որ 1992 թվականին ծնված տղամարդը պահեստազորի սպա է, 2025 թվականի հունիսին ճանաչվել է թիկունքային զորամասերում ծառայության համար պիտանի, և որ զորահավաքի հետաձգման հաստատված հիմքեր չունի։

«Նրա ինքնությունը պարզվել է, որից հետո նա հանգիստ հեռացել է՝ իր գործերով զբաղվելու համար։ Ոչ մի խնդիր չի առաջացել։ Ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել»,- ասել է ТСН հեռուստաալիքի աղբյուրը։

Ռուսաստանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր Անջելինա Ջոլին արդեն երկրորդ անգամ է այցելում Ուկրաինա։ 2022 թվականի ապրիլի վերջին դերասանուհին այցելել էր Լվով, եղել տեղի երկաթուղային կայարանում գտնվող փախստականների ընդունման կենտրոնում և գիշերօթիկ դպրոցում, ինչպես նաև հանդիպել է պատերազմից տուժած երեխաների հետ։

Չնայած դերասանուհին 2001 թվականից ի վեր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան է, նրա այցը Ուկրաինա, ըստ որոշ տեղեկությունների, անձնական բնույթ է կրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի