Խուճապի մատնվել պետք չէ, տնտեսության տեմպերի աճի սպասում կարելի է ունենալ խորհրդարանական ընտրություններից հետո․ Բագրատ Ասատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Թեպետ 2018 թ-ի վերջին երկու ամսում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ դանդաղել են, սակայն դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Այս մասին այսօր «Տնտեսության ակտիվությունը դանդաղում է․ տնտեսական, թե քաղաքական պատճառներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Վերջինս նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թեև այս տարի տնտեսության աճի տեմպի նվազում է առկա, սակայն դա հետևանք է նաև նրա, ինչ կատարվեց ՀՀ-ում՝ թավշյա հեղափոխության արդյունքում։

«Այսօր որոշիչն այն անորոշությունն է, որն առկա է մեր քաղաքական կյանքում։ Նախկինում ակտիվորեն քննարկվում էին տնտեսական աճի ցուցանիշները, որոնք ուզած-չուզած մղվել են երկրորդ պլան։ Այս հարցում նոր սպասումներ կարելի է ունենալ միայն քաղաքական իրավիճակի հստակությունից և խորհրդարանական ընտրություններից հետո։ Տնտեսության ակտիվացման տեմպերի դադարեցման հետ են կապված նաև որոշակի արտաքին գործոններ, որոնցից են, օրինակ, նավթի գինը, պղնձի, ոսկու միջազգային գների կրճատումը, քանի որ մեր արտաքին առևտրի զգալի հատվածը այս ճյուղն էր զբաղեցնում։ Տնտեսության զարգացման տեմպերի դանդաղեցմանը նպաստող գործոն է նաև այն, որ ՌԴ-ից ստանում ենք աճի բացասական միտումներ, որին ավելանում է նաև ռուսական ռուբլու արժեզրկումը»,- ասաց Բարգրատյանը։

Տնտեսագետն անդրադարձավ նաև ներդրումների աճի տեմպերի նվազեցման մասին լուրերին, և նշեց, որ խուճապի մատնվել պետք չէ, քանի որ ներդրումների վիճակն այնպիսին է, ինչպես նախորդ տարիներին էր։

Մանրամասները՝ տեսանյութում։