Սա զգուշացում էր և ուղերձ ԱՄՆ-ին. Էրդողանի խորհրդականը՝ Սիրիայի քրդերի դեմ իրականացրած նոր օպերացիայի մասին

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունը. փոխանցում է ermenihaber-ը:

Նախօրեին Թուրքիայի զինուժը գնդակոծել էր Սիրիայի  Եփրատ գետի արևելյան հատվածում գտնվող Զոր Մաղար շրջանը, որտեղ քրդական կողմը ուներ մի շարք հենակետեր։

Գնդակոծության վերաբերյալ Չևիքը թուրքական «Yeni Birlik» թերթում հոդված է հրապարակել, որում պարզաբանվում է թուրքական զինուժի գործողությունների նպատակը:

Չևիքը, հիշեցնելով  գնդակոծությունից առաջ Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե թուրքական կողմը վերացնելու է Սիրիայի քուրդ «ահաբեկիչներին», գրել է. «Սա զգուշացում էր և ուղերձ ԱՄՆ-ին, ով չի ստիպում, որ Սիրիայի քրդական ուժերը լքեն Մանբիչ քաղաքը, որտեղ նրանք ամրանդվել են։ Սիրիայի քրդական ուժերը Եփրատ գետի  արևելյան հատվածում  վտանգ են ներկայացնում  Սիրիայի տարածքային ամբողջականության համար, և ԱՄՆ-ը այդ ամենի վրա աչք է փակում։ Այս ամենից անհանգստացած են նաև Ռուսաստանը և Իրանը։ Թուրքիան նման ուղերձներ հղեց նաև Սիրիայի Աֆրին շրջանի հետ կապված, որից հետո այնտեղ արեց այն, ինչ-որ անհրաժեշտ էր։ Այժմ մեր հայացքն ուղղել ենք Մանբիչ և Եփրատ գետի արևելյան հատված»։