ՌԴ ՊՆ-ն առաջարկել է միջուկային փորձարկումների նախապատրաստում սկսել. Պուտինը խնդրել է նախ հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել Թրամփը

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն դուրս է գալիս միջուկային զենքի վերահսկման պայմանագրերից, մշակում է նոր բալիստիկ հրթիռ՝ «Սենտինել», և ապագայում կարող է վերսկսել միջուկային փորձարկումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ նպատակահարմար է անմիջապես սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքները։ Նովայա Զեմլյա կղզեխմբի Կենտրոնական զորավարժարանը թույլ է տալիս դրանք իրականացնել կարճ ժամանակահատվածում»,- ասել է Բելոուսովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նշել է, որ Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարություններին, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական գերատեսչություններին հանձնարարել է անել հնարավոր ամեն ինչ՝ «այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու, Անվտանգության խորհրդի մակարդակով վերլուծություն անցկացնելու և միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ համակարգված առաջարկներ ներկայացնելու համար»։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները։ Դրանից հետո էլ ԱՄՆ նախագահը նշել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ՌԴ-ն ու Չինաստանը, միջուկային զենքի գաղտնի փորձարկումներ են արել։

«Մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրները։ Ռուսաստանը փորձարկում է, Չինաստանը փորձարկում է, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Գիտեք՝ մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին»,- հայտարարել էր Թրամփը։

Դրանից առաջ էլ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձարկել է «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռը, որի մշակման մասին նա առաջին անգամ հայտարարել էր 2018 թվականին: Երեք օր անց Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձարկել է նաև «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքը, որը նույնպես միջուկային է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի