ՌԴ-ն ԱՄՆ-ից որևէ պարզաբանում չի ստացել միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ․ Պեսկով

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից որևէ պարզաբանում չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումների մասին հայտարարությունների վերաբերյալ, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Մոսկվան ունի «հստակություն այն մասին, թե կոնկրետ ինչ է ԱՄՆ-ը մտադիր փորձարկել», Պեսկովը դարձյալ բացասական պատասխան է տվել։

Բացի այդ, նա հայտնել է, որ Ռուսաստանը չի փոխանցում Վաշինգտոնին շփման գծի ռուսական քարտեզները, ինչը եղել է նախկինում։

«Մենք դրանք հիմա չենք փոխանցում։ Երբ շփումներ են եղել, իհարկե, քարտեզների վերաբերյալ պարզաբանումներ են տրվել»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ հոկտեմբերի վերջին Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները։ Դրանից հետո էլ ԱՄՆ նախագահը նշել էր, որ  մի շարք երկրներ, այդ թվում՝ ՌԴ-ն ու Չինաստանը, միջուկային զենքի գաղտնի փորձարկումներ են արել։

«Մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրները։ Ռուսաստանը փորձարկում է, Չինաստանը փորձարկում է, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Գիտեք՝ մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին»,- հայտարարել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի