Պեկինն արձագանքել է միջուկային զենքի գաղտնի փորձարկումների մասին Թրամփի հայտարարությանը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Չինաստանը հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային զենքի վերաբերյալ իր միջազգային պարտավորություններին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Պեկինն այն մի քանի տերություններից մեկն է, որոնք միջուկային զենքի գաղտնի փորձարկումներ են անցկացրել, գրում է Newsweek-ը։

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ը կրկին կսկսի միջուկային զենքի փորձարկումներ, ինչը լուրջ սրացում կլինի զարգացող սպառազինությունների մրցավազքի և տասնամյակների վաղեմության միջազգային պարտավորությունների խախտում։

«Մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրները։ Ռուսաստանը փորձարկում է, Չինաստանը փորձարկում է, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Գիտեք՝ մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին»,- հայտարարել է Թրամփը։

Ի պատասխան Թրամփի այս հայտարարության՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ասել է․ «Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ և պատասխանատու միջուկային զենք ունեցող պետություն՝ Չինաստանը միշտ հավատարիմ է եղել խաղաղ զարգացման ուղուն, պահպանել է միջուկային զենքն առաջինը չօգտագործելու քաղաքականությունը, հետապնդել է ինքնապաշտպանական միջուկային ռազմավարություն և հավատարմորեն պահպանել է միջուկային փորձարկումները դադարեցնելու իր պարտավորությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կողմերի հետ՝ պաշտպանելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBT) հեղինակությունը և պահպանելու միջազգային միջուկային զինաթափման և չտարածման ռեժիմը»։

Նա նաև հույս է հայտնել, որ «ամերիկյան կողմը ջանասիրաբար կկատարի իր պարտավորությունները և միջուկային փորձարկումները կասեցնելու հանձնառությունը, կձեռնարկի կոնկրետ գործողություններ՝ միջազգային միջուկային զինաթափման և չտարածման ռեժիմը պահպանելու, ինչպես նաև համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելու համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է միջուկային զենքի փորձարկումներ սկսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի