Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային փորձարկումները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է միջուկային զենքի փորձարկումներ սկսել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քանի որ այլ երկրներ իրականացնում են փորձարկման ծրագրեր, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը միջուկային զենքի փորձարկումներ սկսել՝ հավասարության սկզբունքով: Այս գործընթացը կսկսվի անհապաղ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական հարթակում։

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ «ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր»։

«Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը՝ երրորդը՝ մեծ տարբերությամբ։ Բայց նա կհասնի մեզ հինգ տարվա ընթացքում»,- ասել է նա։

Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում միջուկային մարտագլխիկների քանակի վերաբերյալ հրապարակային տվյալները տարբեր են, բայց, ընդհանուր առմամբ, նրանց պաշարները գրեթե նույնական են: Ավելին, միջուկային զինանոցները գնահատելիս հաշվի է առնվում ոչ միայն մարտագլխիկների, այլև մատակարարման միջոցների քանակը:

Դեռևս պարզ չէ՝ Դոնալդ Թրամփը նկատի ունի լիարժեք միջուկային պայթյունները, մատակարարման միջոցների փորձարկումները, թե՞ ենթակրիտիկական փորձարկումները, երբ մարտագլխիկները փորձարկվում են առանց պայթեցման։

Միացյալ Նահանգները 1992 թվականից ի վեր լիարժեք միջուկային զենքի փորձարկում չի անցկացրել: Վաշինգտոնը ստորագրել է, բայց չի վավերացրել 1996 թվականի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը (CTBT): Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ը Նևադայում անցկացնում է ենթակրիտիկական ստորգետնյա միջուկային փորձարկումներ:

Մոսկվան վերջին միջուկային փորձարկումն անցկացրել է 1990 թվականին, երբ դեռևս գոյություն ուներ Խորհրդային Միությունը։ Ռուսաստանը ստորագրել և վավերացրել է Միջուկային զենքի համապարփակ արգելքի մասին պայմանագիրը, սակայն 2023 թվականին հետ է կանչել իր ստորագրությունը։ Մինչ այդ, Միացյալ Նահանգները մեղադրել էր Ռուսաստանին միջուկային փորձարկումների մորատորիումը խախտելու մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» միջուկային անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի, իսկ հետո՝ «Պոսեյդոն» միջուկային էներգետիկ շարժիչով ստորջրյա սարքի փորձարկման մասին։ Սակայն Ռուսաստանը չի հայտարարել հենց միջուկային զենքի փորձարկման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի