Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Վլադիմիրի էլեկտրական ենթակայանին, Օրյոլի ու Յարոսլավլի մարզի օբյեկտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները նոյեմբերի լույս 5-ի գիշերը հարվածել են Վլադիմիրի էլեկտրական ենթակայանին, Օրյոլի  ջերմաէլեկտրակայանին և Յարոսլավլի մարզի նավթավերամշակման գործարաններին, գրում է Current timeը։

Անօդաչուները հարվածել են Վլադիմիրի արվարձանների էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտնել է Վլադիմիրի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։ Astra տելեգրամ ալիքը հրապարակել է պայթյունի տեսանյութը՝ նշելով, որ դրա հետևանքներն անհայտ են։

Supernova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ Վլադիմիրի «Վլադիմիրսկայա» էլեկտրական ենթակայանն այս շաբաթ երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել: Նահանգապետը հայտարարել է, որ հարվածի հետևանքների վերացման աշխատանքները կսկսվեն ցերեկային ժամերին և խնդրել է բնակիչներին հանգստություն պահպանել:

Նոյեմբերի 5-ին Վլադիմիրի վարչակազմը նաև հրամանագիր է հրապարակել, որով քաղաքային փրկարարական խմբերը բարձր պատրաստվածության են բերվել՝ «մինչև հետագա ծանուցում»:

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը գրել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են մի քանի տներ: Տեղի բնակիչները հայտնել են, որ պայթյունները տեղի են ունեցել Օրյոլի ջերմաէլեկտրակայանի մոտ, որի վրա անօդաչու թռչող սարքերը նույնպես հարձակվել էին այս շաբաթ: Astra-ն նշում է, որ Օրյոլի ՋԷԿ-ի մոտակայքում գտնվում է «Օրյոլտեկմաշ» պաշտպանական ձեռնարկությունը:

Յարոսլավլի մարզում, ըստ նահանգապետ Միխայիլ Եվրաևի, անօդաչու թռչող սարքերն «աննշան» վնաս են հասցրել երկու շրջանների նավթավերամշակման գործարաններին: Յարոսլավլի օդանավակայանը չվերթների ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը նոյեմբերի 5-ի գիշերը խոցել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք․ 11-ը՝ Վորոնեժի մարզի վրա, ութը՝ Ռոստովի մարզի, վեցը՝ Կուրսկի մարզի, վեցը՝ Ղրիմի, հինգը՝ Բրյանսկի մարզի, երկուսը՝ Բելգորոդի մարզի և երկուսը՝ Օրյոլի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի