Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը դռնփակ դարձավ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հարցի քննարկումը դռնփակ դարձավ: Նման միջնորդությամբ հանդես եկավ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ պատճառաբանելով, որ նիստի ընթացքում պետք է քննարկման առարկա դառնան օրենքով պահպանվող տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Սարգսյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, որից հետո Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել՝ նրա նկատմամբ կրկին բացակայելու արգելք կիրառելու հարցով՝ միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը:

Այս պահին դատարանում քննվող գործով նախագահող դատավորը Գիվի Հովհաննիսյանն է: Սարգսյանի վերաբերյալ մյուս գործը դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում է:

Երեկ ուշ երեկոյան Գրիգորյանի վարույթում քննվող գործով ևս նիստ է նշանակվել, որը հետաձգվել է և շարունակվելու է այսօր, ժամը 14:30-ին:

Արաքս Մամուլյան