Էլեկտրամեքենայի անլար լիցքավորում՝ ճանապարհից․ Գերմանիայում նոր տեխնոլոգիա են ներդրել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Գերմանիայում ներդրվել է ճանապարհից էլեկտրամեքենայի անլար լիցքավորման տեխնոլոգիա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ամբերգի մոտ գտնվող A6 ավտոմայրուղում սկսվել է ինդուկտիվ լիցքավորման փորձարկման փուլը: Ասֆալտի տակ տեղադրված են հարթ պարույրներ, որոնք ստեղծում են էլեկտրամագնիսական դաշտ և լիցքավորում են էլեկտրական մեքենաների մարտկոցները հենց ընթացքի ժամանակ: Փորձարկումներում ներգրավվել են ինչպես մարդատար, այնպես էլ էլեկտրական բեռնատարներ: Տրանսպորտային միջոցները լիցքավորման համար պետք է ընթանան 80-ից 120 կմ/ժ արագության միջակայքում:

Փորձարկման 1 կիլոմետրանոց ուղին առաջինն է Գերմանիայում և աշխարհում քչերից մեկը։ Նմանատիպ նախագծեր կան Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում և Միացյալ Նահանգներում։ Մասնագետները կարծում են, որ տեխնոլոգիան կօգնի էլեկտրական տրանսպորտային միջոցները դարձնել ավելի թեթև և էժան, քանի որ էներգիայի մի մասը կարող է վերականգնվել անմիջապես ճանապարհից, այլ ոչ թե կուտակվել ծանր մարտկոցներում։ Ինդուկտիվ լիցքավորման հնարավորությունը կարող է մարտկոցի քաշը կրճատել 50-80%-ով՝ նվազեցնելով ծախսերը և էլեկտրական տրանսպորտային միջոցները դարձնելով էկոլոգիապես ավելի մաքուր։

Լիցքավորման էներգիան ստացվում է վերականգնվող աղբյուրներից և փոխանցվում է մարտկոցներին միայն այն ժամանակ, երբ մեքենան գտնվում է անմիջապես պարույրի վերևում: Սա բացառում  է կորուստները և գործընթացը դարձնում անվտանգ: Մագնիսական դաշտը չի գերազանցում թույլատրելի սահմանները և չի ազդում կարդիոստիմուլյատորների կամ այլ բժշկական սարքերի վրա:

Electreon Germany-ն, համագործակցելով Նյուրնբերգի համալսարանի հետ, շարունակում է մշակել տեխնոլոգիան և պլանավորում է նոր փորձարկումներ բեռնատարների կողմից ծանրաբեռնված ճանապարհներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի