Հայաստանի ու Հունգարիայի նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Աշխատանքային այցով Դոհայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հարցերով երկրորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաս Սուլյոկի հետ, որի ընթացքում կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները։ Կողմերը կարևորել են ավիափոխադրումների և դեղագործական ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նախագահները նաև առանձնացրել են Հունգարիայի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Տամաս Սուլյոկը նշել է, որ շնորհիվ հայ համայնքի ակտիվ գործունեության՝ Հունգարիայում Հայաստանն ընկալվում է որպես բարեկամ երկիր։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես հունգարահայերի, այնպես էլ ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հունգարիայի իշխանությունների որդեգրած հարգալից և ներառական քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ երկուստեք կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, որոնք նոր խթան են հաղորդում գործարար շրջանակների համագործակցության ակտիվացմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության խորացմանը։