Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի նավահանգստային ու էներգետիկ ենթակառուցվածքներին

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 4-ի գիշերը բալիստիկ, զենիթային կառավարվող հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի մի քանի շրջանների վրա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current timeը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ Ռոստովի մարզից արձակվել է մեկ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, Կուրսկի մարզից՝ վեց զենիթային կառավարվող C-300 հրթիռ, ինչպես նաև օգտագործվել են 130 «Շահեդ», «Գերբերա» և այլ տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ 14 վայրերում գրանցվել է  հրթիռների ու 31 ԱԹՍ-ների հարված։

Դնեպրոպետրովսկի մարզում Նիկոլայև համայնքում հրթիռային և անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է 65-ամյա մի կին, ութ անձ՝ այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են: Տեղական պաշտոնյաների խոսքով՝ հինգ տարեկան մի աղջիկ ծանր վիճակում հիվանդանոցում է։

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի փրկարարները հայտնել են, որ ռուսական ուժերը դիտավորյալ հարվածել են հիվանդին հոսպիտալացնող շտապօգնության մեքենային: Երեք բուժաշխատողներ վիրավորվել են, սակայն հիվանդը չի տուժել:

Օդեսայի մարզում էլ ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը: Հարվածների հետևանքով հրդեհներ են առաջացել: Վնասվել են ճանապարհային ծածկույթները, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներ ու սարքավորումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի