3-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

3-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արմեն Օվանեոսվը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Մոր ծննդյան օրը անհետացած փոքրիկին շուրջ մեկ շաբաթ որոնում էին հարյուրավոր փրկարարաներ, ոստիկաններ ու կամավորներ։ Ի սկզբանե իրավապահները քննել են վարկածը, որ ընտանիքի անդամները կարող են կապ ունենալ երեխայի անհետացման հետ։ Այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ նախնական տվյալներով հայրն է երեխային խեղդելու ճանապարհով սպանել։ Դիակի արտաքին զննությամբ փոքրիկի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Factor TV-ի տեղեկություններով, երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, ևս փրկարարների հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Մեր տեղեկություններով, նա երեխայի մարմինը տեղափոխել է այն հատվածներ, որտեղ արդեն իսկ իրականացվել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները մի քանի անգամ զննել են այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է երեխայի մարմինը, բայց որևէ հետք չեն հայտնաբերել։ Երեխայի հորը ոստիկանները դրսում նկատել են ուշ ժամերի, իսկ մարմինը հայտնաբերելու օրը տեսել են նույն տարածքում, ինչն էլ կասկած է հարուցել։ Երեխայի սպանության մեջ մեղադրվող հոր հոգեվիճակը պարզելու համար փորձաքննություններ են նշանակվել։

Արփի Հակոբյան