Նոր կալանավորումներ․ սրվում է վարչապետ-կաթողիկոս առճակատումը․ օրենքի ոտնահարո՞ւմ, թե՞ օրինականության հաստատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ձերբակալվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին, կալանքի միջորդություն է ներկայացվել դատարան: Նրանք մեղադրվում են Էջմիածնում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզությանը խոչընդոտելու մեջ։ Սա միակ աղմկոտ պատմությունը չէ կաթողիկոսի մերձավոր շրջապատի շուրջ։ Կիրակի Հովհաննավանքում կրկին պատարագ էր՝ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի կամ, ինչպես պնդում է Մայր Աթոռը՝ Ստեփան Ասատրյանի մատուցմամբ, մասնակցում էին վարչապետը և ՔՊ-ականներ։ Նրանք էլ կարգալույծ արված են համարում կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ պնդելով, թե նա չէր կարող կարգալույծ անել Ասատրյանին։

Փաստացի, ՀՀ գործադիր իշխանությունը չի ընդունում Գարեգին 2-րդի ղեկավարումը Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հեռացում։ Վարչապետը մամուլին հղում անելով՝ մեղադրեց կաթողիկոսի եղբորը՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի՝ անչափահաս տղաների սիրահետելու մեջ։ Կալանավորված են Արագածոտնի թեմի առաջնորդն ու այլ հոգևորականներ՝ մեղադրվելով ընդդիմադիր հավաքին հոգևորականներին մասնակցել պարտադրելու մեջ։

Ի դեպ, այս ամենն ուղեկցվեց առերևույթ բարձրաստիճան հոգևորականի և նրա քեռակնոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութի հրապարակմամբ։

Ըստ ՀՀ Սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից, ինչը պիտի որ բացառի միջամտությունը ՀԱԵ-ի գործերին։ Մյուս կողմից՝ հոգևոր իշխանությունը պահանջել է վարչապետի հրաժարական, Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիր շարժում է ծավալվել բարձրաստիճան հոգևորականի գլխավորությամբ։

Որքանո՞վ է իրավազոր աշխարհիկ իշխանությունը՝ միջամտել կրոնական իշխանության գործերին և փորձել այնտեղ կարգուկանոն հաստատել։ Սրանք օրինակա՞ն, թե՞ ապօրինի քայլեր են, և ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել։
Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Զարուհի Հովհաննիսյանը՝ իրավապաշտպան, Գրիշա Բալասանյանը՝ լրագրող, Վարդան Խաչատրյանը՝ կրոնագետ-փիլիսոփա, Աշոտ Մելիքյանը՝ ԽԱՊԿ նախագահ, Հայկ Հակոբյանը՝ կրոնագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան