Խամենեին նշել է, թե որ դեպքում կվերականգնվի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Լուրեր

19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տարբերությունը հիմնարար է, այլ ոչ թե մարտավարական կամ հանգամանքային, ինչն ընդգծում է շահերի հիմնարար բախումը, գրում է IRNA գործակալությունը։

Խամենեին հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցության դիմումները կքննարկվեն ոչ թե մոտ ապագայում, այլ ավելի ուշ՝ պայմանով, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դադարեցնի Իսրայելի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը, դուրս բերի իր ռազմաբազաները տարածաշրջանից և զերծ մնա տարածաշրջանի ներքին գործերին միջամտելուց։

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ թշնամանքի պատմության, ինչպես նաև 1979 թվականին ԱՄՆ դեսպանատան գրավման նշանակության մասին խոսելիս Ալի Խամենեին ասել է, թե «ԱՄՆ դեսպանատան գրավումը բացահայտել է Վաշինգտոնի կառավարության իրական ինքնությունը և Իսլամական հեղափոխության իրական բնույթը»։ Նա նաև ասել է, թե սխալ է ԱՄՆ դեսպանատան գրավումը դիտարկել որպես Միացյալ Նահանգների և Իրանի միջև խնդիրների մեկնարկային կետ։

Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին հայտարարել է, որ  երկրի երեք խոշոր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից հարվածներից հետո անհետացած 60 տոկոսով հարստացված 400 կիլոգրամ ուրանը «նույն տեղում է, որտեղ գտնվում էր հարձակումներից առաջ»։

«Մենք պատերազմից առաջ դրանց չենք դիպչել։ Դրանց մեծ մասը գտնվում է գետնի տակ, ավելի ճիշտ՝ գրեթե բոլորը գետնի տակ են, և մենք մտադիր դրանք դուրս բերել՝ մինչև անհրաժեշտ պայմանները չստեղծվեն»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Իրանցի նախարարը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների պատճառած վնասը գնահատել է որպես «նշանակալի» և հայտնել ոչ միայն միջուկային օբյեկտների շենքերի, այլև «սարքավորումների և մեքենաների» ավերածությունների մասին։

Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ ուրանի հարստացման տեխնոլոգիան «չի ոչնչացվել»։

«Ավելի կարևոր է, որ մեր կամքը չի անհետացել, նույնիսկ դրանից հետո»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի