Հայ-թուրքական սահմանի բացումը դեռ չի քննարկվում․ թուրքական դիվանագիտական աղբյուր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ քննարկումներ դեռ չեն ընթանում։ Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։

«Ներկայում խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի բացման։ Այս հարցը կախված կլինի գործընթացից, դեռևս հստակ ժամանակացույց չկա»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում մասնակցել էր «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին և հայտարարել, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել։

«Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ՝ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են դրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- հայտարարել էր Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի