Մեկ ամսով կալանավորվել է Գևորգ Ներսիսյանը՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը

Լուրեր

05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
Բոլորը

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի 68-ամյա եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հարցը դեռևս չի քննվել դատարանում։

ՔԿ-ից հայտնում են, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի առիթը «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն է, որում նա հայտնել էր, որ կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին «խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում, հրահրել են բաց և սուր կոնֆլիկտ իրենց քաղաքական թիմի անդամների հետ, սադրել են իրենց թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիք և գենդերային պատկանելիություն»։

«Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- գրել էր Հարություն Մկրտչյանը:

Այս գրառումից հետո Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում էլ ձերբակալվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։

Ներսիսյանները չեն ընդունում մեղադրանքը։ Նրանց պաշտպան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան էջում գրել է՝ իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք. «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- գրել է նա՝ միջադեպից տեսանյութ հրապարակելով։

Հարություն Մկրտչյանն իր հերթին արձագանքելով տեսանյութի հրապարակմանը՝ գրառում է արել՝ պնդելով, որ տեսանյութի ձայնը խլացրել են, որպեսզի «սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները,վիրավորանքները» չլսվեն։

Եվգենյա Համբարձումյան