Հրանտ-Լեոն Ռանոսը՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում։

«Բոխում 2»-ի դեմ Ռեգիոնալ լիգայի (Գերմանիայի չորրորդ լիգա) 14-րդ տուրի տնային խաղում 22-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 14-րդ րոպեին բացել է հաշիվը 11-մետրանոց հարվածով։ 64-րդ րոպեին Ռանոսը կատարել է գոլային փոխանցում, իսկ ավելացված ժամանակում ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։

Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ, գրանցել 2-ական գոլ ու ասիստ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռանոսից բաժանվելու տարբերակը։ Հայ հարձակվողը 2023 թվականին է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից տեղափոխվել «Բորուսիա»։ Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։ Առաջնության նախորդ 4 խաղում նա չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։ Ռանոսը 2023 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 21 հանդիպում ու խփել 5 գոլ։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը հարձակվողը վարձակալությամբ անցկացրել է գերմանական 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնում»։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում Հայաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը։