Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի 68-ամյա եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։

Հիշեցնենք՝ հայր և որդի Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Այս մասին Factor TV-ին երեկ հայտնել էր փաստաբան Էմին Խաչատրյանը:

Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի առիթը «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն է, որում նա հայտնել էր, որ կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին «խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում, հրահրել են բաց և սուր կոնֆլիկտ իրենց քաղաքական թիմի անդամների հետ, սադրել են իրենց թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիք և գենդերային պատկանելիություն»։

«Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- գրել էր Հարություն Մկրտչյանը:

Այս գրառումից հետո Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում էլ ձերբակալվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։

Ներսիսյանները չեն ընդունում մեղադրանքը։ Նրանց պաշտպան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան էջում գրել է՝ իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք. «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- գրել է նա՝ միջադեպից տեսանյութ հրապարակելով։

Հարություն Մկրտչյանն իր հերթին արձագանքելով տեսանյութի հրապարակմանը՝ գրառում է արել՝ պնդելով, որ տեսանյութի ձայնը խլացրել են, որպեսզի «սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները,վիրավորանքները» չլսվեն։

Ռոզա Վարդանյան