Ձերբակալվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու նրա որդին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Այսօր Քննչական կոմիտեն կալանքի տանելու նպատակով ձերբակալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին ու նրա որդուն: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Այս մասին Factor TV-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի առիթը «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն է, որում վերջինը հայտնել է, որ կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում, հրահրել են բաց և սուր կոնֆլիկտ իրենց քաղաքական թիմի անդամների հետ, սադրել են իրենց թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիք և գենդերային պատկանելիություն։

«Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- գրել է Հարություն Մկրտչյանը:

Այս գրառումից հետո Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում էլ ձերբակալվել են Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։

Այս պահին դեռևս ձերբակալվածների հետ քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որից հետո, ամենայն հավանականությամբ, գիշերը նրանք կտարվեն կալանքի:

Փաստաբանական խմբի անդամներ Արա Զոհրաբանն ու Էմին Խաչատրյանը միջադեպի վերաբերյալ տեսանյութեր են տարածել՝ պնդելով, որ այդ տեսանյութերից պարզ է դառնում, որ ձերբակալվածների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է:

Արաքս Մամուլյան