Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռների մատակարարումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Air Force One նախագահական ինքնաթիռում լրագրողի հարցին՝ արդյո՞ք դիտարկում է այդ զենքերը Կիևին մատակարարելու հարցը, Թրամփը պատասխանել է. «Իրականում՝ ոչ»։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ամերիկյան ու եվրոպական երկրներում աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը համաձայնել է «Tomahawk» հրթիռներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությանը, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Tomahawk» հեռահար թևավոր հրթիռների աշխատանքը յուրացնելը պահանջում է առնվազն վեց ամիս, սովորաբար՝ մեկ տարի ժամանակ։ Թրամփը որպես այդ հրթիռները Կիևին փոխանցելու դժվարությունների պատճառներից մեկը նշել էր հենց ուսուցման տևողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի