Թրամփը որոշել է Tomahawk հրթիռներ չփոխանցել Ուկրաինային

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Tomahawk հեռահար թևավոր հրթիռների աշխատանքը յուրացնելը պահանջում է առնվազն վեց ամիս, սովորաբար՝ մեկ տարի։ Թրամփը որպես այդ հրթիռները Կիևին փոխանցելու դժվարությունների պատճառներից մեկը նշել է ուսուցման տևողությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահը դրանք տրամադրելու հնարավորության մասին ակնարկել էր անցյալ ուրբաթ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ, սակայն հետագայում հստակեցրել էր, որ դա տեղի չի ունենա։

Նման ուսուցման բացակայության դեպքում, Թրամփի խոսքով, ուկրաինական զինվորականները կարող են  հրթիռները գործարկել միայն այն դեպքում, «եթե մենք դա անենք, իսկ մենք դա չենք անի», պարզաբանել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում ուսուցանել այլ երկրներից զինվորականների՝ ինչպես կիրառել Tomahawk-ները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է Կիևին փոխանցել հեռահար Tomahawk հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի