«Արևի մարդիկ»․ ժամանակակից բալետ՝ Օպերային թատրոնում

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ալ․ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում նոյեմբերի 10-ին կցուցադրվի «Արևի մարդիկ» ժամանակակից բալետային ներկայացումը․ հյատնում են թատրոնից։

«Այն ստեղծվել է խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի և հայկական «Rozen Tal» ռոք խմբի հիմնադիր Արմեն Եդիգարյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում։

Այս ներկայացումը միավորում է բեմական շարժումը, կենդանի երաժշտությունը և հայկական ինքնությունը՝ ստեղծելով եզակի սինթեզ պարի ու ռոք երաժշտության միջև։ Խորեոգրաֆիան հիմնված է հայկական պարի հարուստ ավանդույթների վրա՝ ժամանակակից մեկնաբանությամբ, իսկ «Rozen Tal»-ի երաժշտությունը՝ հագեցած հզոր կիթառային ռիֆերով և մեղեդային շնչով, ընդգծում է պարի էմոցիոնալ խորությունը և դրամատուրգիան։

«Արևի մարդիկ» խորեոդրաման ներկայացնում է մարդու և արևի խորհրդանշական կապը՝ որպես հավատքի, հոգևոր լույսի ու վերածննդի աղբյուր։ Ներկայացումը խոսում է արմատներին վերադառնալու, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ վստահության մասին՝ ժամանակակից բալետի լեզվով:

««Արևի մարդիկ»՝ ներկայացումը հայ ժողովրդի ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշն է, միասնության և համախմբվածության կոչ։ Այն հզոր մանիֆեստ է, որը միավորում է մարդկանց սրտերն ու հոգիները՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է վերադառնալ սեփական արմատներին, բայց միևնույն ժամանակ ստանձնել պատասխանատվություն սեփական կյանքի համար և հաստատ քայլել դեպի ապագա»,-նշում են նախաձեռնության հեղինակները»,- ասված է հաղորդագրությունում։