Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 խեցգետնորսիչ և 90 ձկնորսական ցանց. ՇՄՆ

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ծովազարդ բնակավայրի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառման արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 հատ խեցգետնորսիչ և 90 հատ ձկնորսական ցանց, իսկ 76 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, ձեռնարկվում են միջոցառումներ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որոնց՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։