Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար
Քաղաքականություն
01.11.2025 | 10:36ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել էր, որ գեներալ-մայոր Հայկ Բաբայանը առաջիկա օրերին նշանակվելու է ոստիկանության գվարդիայի հրամանատար։