Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել Արցախից փախստականների հետ կապված իր առաջարկը․ ECRI

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը պարզել է, որ Հարավային Կովկասի երեք պետություններից ոչ մեկը զգալի առաջընթաց չի գրանցել իր առաջարկությունների իրականացման գործում, ներառյալ՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու բարեփոխումները, Ադրբեջանում քվիրֆոբիկ ատելության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և քաղաքացիական հասարակությանը և վրացական իշխանությունների ներկայացուցիչներին միավորող միջգերատեսչական կոմիտեի ստեղծումը։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Զեկույցները հրապարակվել են Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) կողմից, որը ԵԽ-ի շրջանակում գործող անկախ փորձագիտական ​​մարմին է: Նրանք ուսումնասիրել են երեք երկրների կողմից 2023 թվականին տրված առաջարկությունների կատարումը։

Ադրբեջանի վերաբերյալ՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը խորհուրդ է տվել իշխանություններին լիովին համապատասխանեցնել Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը իր չափանիշներին: Այն խորհուրդ է տվել Ադրբեջանին ապահովել Մարդու իրավունքների հանձնակատարի նշանակման թափանցիկությունը, ստեղծել առանձին մարմին գործակալության ներսում՝ խտրականության դեմ պայքարի հետ կապված գործերը քննելու համար, և ընդլայնել գործակալության կարողությունները։

ECRI-ն նշել է մարդու իրավունքների հանձնակատարի ընտրության դրական քայլերը խորհրդարանի միջոցով, սակայն ընդգծել է, որ ընթացակարգը «բավականաչափ թափանցիկ չէ, հատկապես Ադրբեջանի նախագահի կողմից թեկնածուների առաջադրման կամ նախնական ընտրության փուլում»։

Հանձնաժողովը նշել է, որ Ադրբեջանը «ոչ մի քայլ չի ձեռնարկել» իր երկրորդ առաջարկության կատարման ուղղությամբ՝ ստեղծել տվյալների հավաքագրման համակարգ ռասիստական ​​և քվիրֆոբիկ ատելության խոսքի և ատելության հանցագործության դեպքերի համար։

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը գովաբանել է Վրաստանին փոքրամասնությունների դպրոցներում վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի դասավանդման ժամերի քանակը զգալիորեն ավելացնելու վերաբերյալ իր առաջարկության կատարման համար։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը նշում է, որ իր երկրորդ առաջնահերթ առաջարկը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կներառի Հանրային պաշտպանի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության համապատասխան կազմակերպությունները, չի իրականացվել։

Հայաստանի վերաբերյալ՝ ECRI-ը պարզել է, որ ՀՀ իշխանությունները «մասամբ իրականացրել են» բազմազանության և հանդուրժողականության վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցառումներ իրականացնելու առաջնահերթ առաջարկությունը։

Հայաստանի համար երկրորդ առաջնահերթ առաջարկությունն էր ընդունել ինտեգրման ռազմավարություն՝ ուղեկցվող համապատասխան ֆինանսական ռեսուրսներով և կարողությունների զարգացմամբ՝ փախստականների, ապաստան փնտրողների և միգրանտների համար արդյունավետ աջակցության գործողություններ ապահովելու համար։

ՀՀ իշխանությունները ECRI-ին տեղեկացրել են մի շարք միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են՝ ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի լայնածավալ տեղահանության հետևանքով առաջացած աննախադեպ մարդասիրական մարտահրավերի։ Ընդունելով ՀՀ իշխանությունների առջև ծառացած դժվարությունները և գովաբանելով դրամական օգնության տեսքով տրամադրված արագ օգնությունը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հասանելիությունը հեշտացնելու, առողջապահության հասանելիությունն ընդլայնելու և տեղահանված երեխաների կրթությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, ECRI-ն եզրակացնում է, որ ներկայիս իրավիճակում իր առաջարկությունը դեռևս չի իրականացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի