Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում հայ գերիները միջնորդություններ են ներկայացրել
Քաղաքականություն
31.10.2025 | 18:52
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, հայ գերիների շինծու գործերով հեթական դատական նիստը՝ փաստաթղթերի ներկայացմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդությամբ է հանդես՝ խնդրելով հանցավոր խումբ ստեղծելու հետ կապված մեղադրանքը հանել քրեական գործից և քննարկել առանձին վարույթում։ Նրա փաստաբան Վալեհ Գուրբանովը պաշտպանել է միջնորդությունը։
Պետական մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ նման միջնորդությունը դատավարության ներկայիս փուլի քննարկման առարկա չի հանդիսանում։
Կողմերի փաստարկները լսելուց հետո դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, մերժել է միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։
Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն էլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով բացառել իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի որոշ տարրեր։ Բաբայանը հայտնել է իր համաձայնությունը միջնորդությանը։ Պետական մեղադրող Տարանա Մամեդովան միջնորդել է, որ այն չբավարարվի դատավարության այս փուլում։
Դատարանը նշել է, որ միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում, և կտրվի պատասխան։
Դատական նիստը շարունակվում է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի